Բեռլուսկոնին մեղադրվում է սուտ վկայություն տալու մեջ
Բարի քաղաքի դատարանը քննության է վերցրել 82-ամյա միլիարդատեր և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հայցը, գրում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը մեղադրվում է կեղծ վկայություն տալու մեջ: Գործն առնչվում է Բեռլուսկոնիի նստավայրում աղջիկների մասնակցությամբ տեղի ունեցած խնջույքներին:
Հետաքննությամբ պարզվել է, որ Իտալիայի կառավարության նախկին ղեկավարը լռության դիմաց խոշոր գումարներ է վճարել գործարար Ջանպաոլո Տարանտինիին: Հենց նա է 2008-2009 թթ. պարբերաբար մարմնավաճառներ ուղարկել և ապահովել Բեռլուսկոնիի երեկոյան ժամանցը:
Այս գործով Տարանտինին ձերբակալվել է 2011թ. օգոստոսին: Այդ ժամանակ Բեռլուսկոնին պնդել է, որ ինքը չի իմացել, որ աղջիկները մարմնավաճառներ են եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ