Վորոնեժում հայաստանցի միգրանտների մանկահասակ երեխաներ են մահացել
Սեմիլուկսկի շրջանի Հին Վեդուգա գյուղում «Իջեւանատուն» ԲԲԸ-ի տարածքում նոյեմբերի 16-ին հայտնաբերվել են երկու երեխայի՝ 3 տարեկան տղայի եւ նրա 2 տարեկան քրոջ դիերը՝ տեղեկացնում է «Новости Воронежа»-ն։
Նախնական տվյալներով՝ երեխաների մահը վրա է հասել շմոլ գազից թունավորվելու պատճառով։
Ծնողները գնացել են՝ երեխաներին թողնելով մետաղյա հին վառարանով սենյակում։
Նշվում է, որ երեխաների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ապրիլին են եկել Ռուսաստան եւ միգրացիոն հաշվառման են կանգնել։
Շրջանի դատախազությունը որոշում է քրեական գործի հարուցման հարցը, պարզում է, թե ինչու է ընտանիքը ֆերմայի տարածքում ապրում, եւ պատրաստում է միգրացիոն հաշվառման եւ խնամակալության մարմինների պատասխանատու անձանց գործողությունների կամ անգործության գնահատականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ