Վլադիվոստոկում արկղերով անվճար բանան են բաժանում մարդկանց
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում բոլոր ցանկացողներին արկղերով անվճար բանան են բաժանում, այս մասին РИА Новости գործակալությանը պատմել են ականատեսները:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ նախաձեռնության հեղինակը տեղացի գործարար է, որը մեծ քանակությամբ բանան է բաժանում մարդկանց: Նրա խոսքով՝ Էկվադորից եկող բեռն ուշացումով է տեղ հասել, և ապրանքը կարող է մինչև վաճառքի պատրաստ լինելը փչանալ:
Լրատվամիջոցները գրում են, որ գործարարն ապրանքն անվճար է բաժանում, որպեսզի ժամանակ ու գումար չծախսի այն ուտիլիզացնելու վրա: Բացի այդ՝ նա պատրաստ է ներկայացնել ապրանքի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները «տնտղում» բանանի հարյուրավոր արկղերը: Բանանի մի մասը դեռ լավ վիճակում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ