Լոնդոնի կենտրոնում 5-աստղանի հյուրանոցի տանիքից գողացվել է հսկա գորիլլան
Լոնդոնի կենտրոնում 5-աստղանի Sanctum Soho հյուրանոցի տանիքից գողացվել է ապակեգործվածքից պատրաստված հսկա գորիլլան։ Մոտ 2 մետր բարձրությամբ եւ 160 կգ կշռող Ace-ի արձանը նոյեմբերի 5-ի առավոտյան գողացել են երկու անհայտ անձինք՝ գրում է Daily Mail-ը։
Արձանը ավելի քան 20 000 ֆունտ արժի։ Այն տեղադրվել է մոտ 5 տարի առաջ։ Տղամարդիկ արձանը գողացել են սուրբծննդյան լույսերի փորձարկման ժամանակ։ Ականատեսները կարծել են, թե արձանը տանող մարդիկ հյուրանոցի աշխատակիցներ են եւ նույնիսկ օգնել են նրանց։ Այն հարցին, թե ուր են տանում գորիլլային, նրանցից մեկը պատասխանել է․ «Իմ սիրո այգին»։ Հյուրանոցի սեփականատեր Մարկ Ֆուլլերը խոստացել է, որ գորիլլային անվնաս վերադարձնողը կարող է Բալիի իր հյուրանոցում մեկ շաբաթ ապրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ