Բացահայտվել է ամերիկյան ծովային արկերի առեղծվածային պայթյունների պատճառը
ԱՄՆ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները ապացուցել են, որ Վիետնամում պատերազմի ընթացքում ծովային արկերի ինքնաբուխ պայթյունների պատճառը գեոմագնիսական փոթորիկներն են եղել։ Այս մասին հաղորդում է Gizmodo-ն:
1972 թ. ԱՄՆ ռազմածովային ուժերը Pocket Money անվանումով ռազմական գործողություն են իրականացրել, որի շրջանակներում ականապատել են մի քանի հյուսիսվիետնամական նավահանգիստներ։ Օգոստոսի 4-ին, ինքնաթիռի անձնակազմի անդամները նկատել են, որ ծովում պայթյուններ են տեղի ունենում։ 30 վայրկյանի ընթացքում 25-30 պայթյուն է տեղի ունեցել։
Գիտնականների կարծիքով՝ անսպասելի պայթյունների պատճառներից մեկը այն է, որ ականները մագնիսական են եղել։ Այդ ժամանակահատվածում արեգակի վրա տեղի ունեցած մագնիսական փոթորիների արդյունքում էներգիայի արտահոսքը հասել է մինչև Երկիր։ Արդյունքում խափանումներ են առաջացել ոչ միայն էլեկտրամատակարարման, այլև հեռագրային գծերում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ