Նախարարը դեղարտադրողներին հանդիպելու ժամանակ չունի (տեսանյութ)
Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դիմելով Առողջապահության նախարարին հայտարարում է. «Նախարարության կազմում գործող փորձագիտական կենտրոնը մեկ տպած ստվարաթուղթը տեղական արտադրողներին վաճառում է 900 000 դրամով»:
Ըստ նրա՝ դա կոռուպցիոն երևույթ է, և նախարարը պետք է հետամուտ լինի: Սամվել Զաքարյանը նշեց, որ դեղերը գրանցելու համար պետական վճարը կազմում է 900 000 դրամ:
«Բայց 5 տարի հետո կրկին պետք է գրանցեն, եթե փոփոխելու կարիք չի լինում, միայն պետք է մեկ թուղթ տպեն և կնիք դնեն: Դրա համար նույնպես 900 000 դրամ են գանձում»:
Դեռ երկուսուկես տարի առաջ նախագիծ է ներկայացվել, որ վերագրանցման գումարը իջեցնեն 250 000 դրամի: Բայց այն դեռևս չի հաստատվել: Այդ պահանջով Դեղարտադրողների և ներմուծողների միությունը նոր կառավարությանը դիմել է ամիսներ առաջ: Առողջապահության նախարարությունից խոստացել են շուտափույթ լուծում տալ: Բայց հարցը լուծում չի ստացել:
Սամվել Զաքարյանը անդրադարձավ նաև դեղերին փակցվող դրոշմապիտակներին: Ըստ նրա դրա կարիքը չկա: Նախկին կառավարությունը 2014թ. դրա մասին նախագիծ է ընդունել, պատճառաբանելով, թե դրոշմապիտակների օգտագործումը ստվերի կրճատման համար են դրել:
«Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ դեղերին դրոշմապիտակ են փակցնում: 4 տարի է անցել, ՊԵԿ-ից պահանջում ենք, թե ինչքան է կրճատվել ստվերը, ոչ մի տրամաբանական պատասխան չենք ստացել»:
Սամվել Զաքարյանը հավելեց նաև, որ առողջապահության նախարարը խուսափում է միության անդամների հետ հանդիպել, քննարկել ոլորտի խնդիրները: Հարցին, թե ինչու՞ է խուսափում, Սամվել Զաքարյանը պատասխանեց.
«Չգիտեմ, բայց պաշտոնական նամակում գրված էր՝ խիստ զբաղված եմ»:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...