Լոնդոնի շքեղ հանրախանութում 21 մլն դոլար ծախսած ադրբեջանուհին ազատ է արձակվել գրավի դիմաց
Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, որը 2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում, 9 օր Քննչական մեկուսարանում անցկացնելուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Գաջիևի կինն ազատ է արձակվել 500.000 ֆունտ ստերլինգ գրավի դիմաց:
Նշվում է, որ կինն ապրելու է Լոնդոնի իր տանն՝ առանց քաղաքը լքելու իրավունքի: Բացի այդ, նա պարտավոր է ամեն օր ոստիկանական բաժանմունք ներկայանալ:
Հայտնի է, որ 55-ամյա Գաջիևան Լոնդոնի իրավապահների կողմից ձերբակալվել էր նախորդ շաբաթ: Ձերբակալումը տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով:
Կինը մեղադրվում է միջոցների յուրացման համար:Սակայն նա պնդում է, որ ունեցած բոլոր միջոցները ձեռք է բերել օրինական ճանապարհով: Նա դիմել է դատարան՝ խնդրելով դադարեցնել Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննությունը:
Գաջիևայի բողոքարկումը քննարկվելու է նոյեմբերի 9-ին՝ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի կողմից:
Աղբյուրը նշում է, որ այժմ Գաջիևան պետք է բացատրի՝ ինչ միջոցներով է ձեռք բերել հանրախանութում ծախսած 21 մլն դոլարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ