Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Տեսանյութեր

Պաշտոնյան պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չի կարելի հանրաքվեներով պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել. Վասակ Դարբինյան (տեսանյութ)

Եթե այդքան շատ հայտարարում են հանրաքվեի մասին, ինչ-որ մի տեղ դա վերածվում է անհամության: Պաշտոնյան պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չի կարելի անընդհատ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լրագրող, մի շարք լրատվամիջոցների խմբագիր Վասակ Դարբինյանը:

«Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցեր կարող են որոշվել հանրաքվեների միջոցով, բայց եթե այդքան շատ արտահայտվում են հանրաքվեի մասին, ինչ-որ մի տեղ դա վերածվում է անհամության: Չեմ կարծում, որ յուրաքանչյուր հարցի շուրջ որոշում կայացնելու համար պետք է հանրաքվե անել: Դա ճիշտ աշխատելաոճ չեմ համարում»,- նշեց Վ. Դարբինյանը:

Ըստ նրա՝ պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը, պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել և անընդհատ ժողովրդին հղում պետք է չանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է այս կամ այն հարցը հանրաքվեներով որոշելու մասին՝ թե՛ համայնքային, թե՛ հանրապետության մասշատաբով: Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս անդրադառնալով «Կարմիր գծերի», տրանսպորտի գնի հարցերին, ասել էր, որ դրանք պետք է լուծվեն հանրաքվեներով: Թերևս, հանրությանը դիմելու ամենաթարմ օրինակը օդանավակայանի անվանափոխության հարցն է. մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել՝ դրա միջոցով պարզելու հանրության գերակշիռ մասի տեսակետը:

Վասակ Դարբինյանը խիստ բացասական վերաբերմունք ունի օդանավակայանի անվանափոխմանը, իսկ հանրային քննարկումը, ըստ նրա՝ միանգամայն ավելորդ է:

Նրա կարծիքով՝ տվյալ հարցում բացարձակապես կարևոր չէ, թե ինչ տեսակետ ունի «հանրության գերակշիռ մասը». «Գոնե մշակութային հարցերում այս ամբոխահաճությունը ոչ մի լավ տեղ չի տանում»:

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդական ալիքի վրա եկավ իշխանության և դա իր հաղթաթուղթն է, իր անխոցելիության առաջին վկայությունն ու փաստարկն է: Ինչ-որ տեղ ես հասկանում եմ իր դիրքորոշումը, բայց դա երկար չի կարող շարունակվել, ժամանակի ընթացքում շատ ջրեր կպարզվեն և այն հարցերում, որտեղ իսկապես պետք է որոշում կայացվի, բնականաբար, անընդհատ ժողովրդին հղում անելով չի լինելու: Այդպես չի կարող գոյատևել որևէ իշխանություն»,- նշեց Վ. Դարբինյանը:

Ինչ վերաբերում է հանրաքվեների մասին խոսող քաղաքապետին և մնացած պաշտոնյաներին, Վասակ Դարբինյանն ասաց. «Նրանք պետք է շատ արագ սթափվեն և կարողանան իսկապես իրենք որոշումներ կայացնել: Չի կարելի անընդհատ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»:

Նրա կարծիքով՝ արդեն ընտրված, ժողովրդի վստահության քվեն ստացած պաշտոնյաներն իրենք պետք է որոշումներ կայացնեն:

Վ. Դարբինյանը նաև նկատեց, որ կան հարցեր, որտեղ միակ տարբերակը հանրաքվեն է, մասնավորապես, խոսքը Արցախյան հիմնախնդրի մասին է: Լրագրողի խոսքով՝ որևէ իշխանավոր պետք է համարձակություն, վստահություն չունենա, որ Արցախի հարցում իր որոշումը ամենաճիշտն է և չի քննադատվելու ժողովրդի կողմից: Սակայն այլ պետք է լինի պաշտոնյաների դիրքորոշումը մշակութային ոլորտին վերաբերող հարցերի դեպքում:

«Մենք մի խոշոր մոլորության մեջ ենք, որ ժողովրդի պահանջով ենք առաջ շարժվում: Ժողովուրդը սիրում է այսինչ սերիալը և պետք է դա նկարահանվի, ժողովուրդը սիրում է ռաբիս երաժշտություն, ուրեմն պետք է հսկայական դահլիճներ տրամադրվեն ռաբիս երգիչներին: Իբր վկայակոչելով ժողովրդի պահանջարկը՝ մենք մշակույթը հավասարեցրել ենք գետնաքարշ վիճակի: Մեզ մոտ արժեքներն իսկապես ոտնահարվել են: Մենք ունենք մի հասարակություն, որը ոչ ցանկալի կրթական մակարդակ ունի, մեր հասարակությունն իր որակով, ցավոք սրտի, բավականին ցածր է»,- ասաց նա:

Ըստ Վասակ Դարբինյանի՝ սրա պատճառներից մեկը և՛ մշակույթի, և՛ լրագրության ոլորտներում, և՛ կառավարման համակարգում միշտ հետ մնալը ու պահանջարկին ապավինել են եղել:

«Այս ամեն ինչը մի հիմք ունի, դա պոպուլիզմ ասվածն է, որը շատ ավերածություններ է գործում: Հանրային գերակա շահ ձևակերպման անվան տակ, թե իբր հանրության շահերով են առաջնորդվում իշխանությունները, բայց ըստ էության՝ գործում էին հանրության շահերին հակառակ: Ընդհանրապես ժողովրդահաճո ներկայանալը ոչ մի լավ տեղ չի տանում: Մի դեպքում դա պատասխանատվությունը սեփական ուսերից թոթափելու դրսևորում է, մյուս կողմից դեմագոգիա»,- ընդգծեց նա:

Վ. Դարբինյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունների գործելաոճում ևս կան պոպուլիզմի նախանշանները, բայց դա տևական կարող է լինել: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում կտրուկ փոփոխություններ կլինեն. «Կմնան պատասխանատու դիրքերում այն մարդիկ, որոնք իսկապես ի շահ ժողովրդի որոշում կկայացնեն, բայց ժողովրդին չեն չարչարի: Չեն ստիպի, որ ժողովուրդն իրենց փոխարեն մտածի՝ ինչ որոշում կայացնել»: