Տղամարդը որսի ժամանակ կրակել է ընկերոջ վրա՝ նրան սկյուռի հետ շփոթելով
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը որսի ժամանակ պատահաբար կրակել է ընկերոջ վրա՝ նրան շփոթելով սկյուռի հետ, գրում է lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ալեգան քաղաքի մոտակայքում, տղամարդիկ ուղևորվել են անտառ՝ որսի նպատակով: Երբ ընկերները բաժանվել են՝ նրանցից մեկը նկատել է, որ մոտ 18 մետր հեռավորության վրա գտնվող ծառի կողքով սկյուռի պոչ հիշեցնող ինչ-որ բան է անցնում: Տղամարդը կրակոց է արձակել զենքից, սակայն մանրագնդակը դիպել է ոչ թե սկյուռին, այլ ընկերոջը, որը նարնջագույն որսորդական համազգեստ է կրել: Մանրագնդակը լուրջ վնասել է տղամարդու աչքն ու ծնոտը:
Որսորդները շտապ կապվել են փրկարարների հետ, տուժածն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների համաձայն՝ վնասվածքները որսորդի կյանքին չեն սպառնում:
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տուժածի ընկերոջը կարող են մեղադրել հրազենի հետ անփույթ վարվելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ