ԱՄՆ-ն նախազգուշացրել է երկրներին արգելել իրանական նավթային տանկերների մուտքն իրենց տարածքային ջրեր
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է երկրներին թույլ չտալ Իրանի նավթային տանկերներին մուտք գործել իրենց պատկանող տարածքային ջրեր կամ հանգրվանել նավահանգիստներում, քանի որ դա հակասում է օրերս Վաշինգտոնի սահմանած հակաիրանական պատժամիջոցներին:
Բացի այդ, արտասահմանյան ապահովագրական ընկերություններին արգելվել է սպասարկել իրանական նավերը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նման նախազգուշացումով է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդգծելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած «առավելագույն ճնշում Իրանի նկատմամբ» արշավի նպատակն է այնպես անել, որ իրանական ռեժիմը փոխի իր պահվածքը:
Մասնավորապես՝ Իրանի հարցով հատուկ դեսպան Բրայան Հուքը նշել է, որ իսլամական պետության վրա գործադրվող ճնշումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նախևառաջ թիրախավորվել է երկրի նավթային ոլորտը:
Ամերիկյան իշխանությունների կարծիքով, եթե մյուս երկրներն արգելեն իրանական նավթային տանկերների մուտքն իրենց տարածքային ջրեր, Թեհրանը միլիարդավոր դոլարների վնաս կկրի:
Բացի այդ, Հուքը հայտարարել է, որ իրանական նավերը միտումնավոր անջատում են սարքավորումները, որոնց միջոցով ամերիկյան արբանյակները կարողանում են պարզել դրանց գտնվելու վայրն ու նավերին հետևելու հնարավորություն ստանում:
Հուքի խոսքով՝ այդ պրակտիկան արդեն կիրառել է իրանական մոտ տասը նավը: Ամերիկացի պաշտոնյան ահազանգել է, որ դա կարող է ծովային, ինչպես նաև բնապահպանական աղետի պատճառ դառնալ: Անջատված սարքավորումները թույլ են տալիս նավի անձնակազմին տեսնել մոտակայքում մյուս նավերի գտնվելու վայրը, խուսափել բախումներից, կապ հաստատել նավահանգիստների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ