Էրդողանի այցի ժամանակ Գերմանիան ընդհանուր միջոցառումների համար 160.000 եվրո է ծախսել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա այցի ընթացքում կազմակերպված միջոցառումների համար այդ երկրի իշխանությունները շուրջ 160.000 եվրո են ծախսել: Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Օտտո Ֆրիկեի գրավոր հարցմանը:
Ինչպես փոխանցում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, այս թիվը չի ներառում անվտանգության միջոցառումների համար նախատեսված ծախսերը:
Հայտնի է, որ Էրդողանի այցը բավականին ռիսկային էր համարվում՝ հաշվի առնելով տեղի թուրքական ու քրդական համայնքների միջև հնարավոր բախումները: Թուրքիայի նախագահի այցի ժամանակ Բեռլինում ծառայություն է իրականացրել 4.200 ոստիկան:
Հիշեցնենք, որ դա Էրդողանի առաջին այցն էր Գերմանիա 4 տարվա դադարից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ