Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները բացարձակապես անօրինական են
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները՝ հույս հայտնելով, որ իսլամական պետության հետ տնտեսական կապերի զարգացման եղանակներ, այնուամենայնիվ, կգտնվեն:
Այս մասին, ինչպես գրում է Life.ru-ն, նախարարը հայտարարել է Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովի խոսքով՝ մեր ժամանակներում վերջնագրերի և միակողմ պահանջների քաղաքականություն վարելը պարզապես անթույլատրելի է:
«Այս պատժամիջոցները բացարձակապես անօրինական են»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման կոպիտ խախտում են:
Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցների կյանքի կոչման, ինչպես նաև դրանց մասին հայտարարելու ձևերը խոր հիասթափություն են առաջացնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ