Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

Գործազրկություն, աղքատացում, դեղորայքի սուր պակաս. ինչպես են պատժամիջոցներն ազդում իրանցիների վրա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ամբողջական ցանկի հրապարակման ֆոնին բրիտանական The Guardian պարբերականը փորձել է պարզել՝ ինչպես է այս ամենն անդրադառնում շարքային իրանցիների կյանքի վրա:

Պարբերականը նշում է, որ իրանցիները նախապատրաստվում են ծանր տնտեսական վիճակի նոր ժամանակաշրջանին, որը նախագահ Հասան Ռոհանին բնութագրել է «տնտեսական պատերազմ»:

Նշվում է, որ իրանական տնտեսությունը սկսել է անկում ապրել այս տարվա մայիսից, երբ Թրամփը հայտարարեց 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկինում չեղարկված պատժամիջոցների վերականգնման մասին:

ԱՄՆ-ն առաջին պատժամիջոցները սահմանել է օգոստոսին, ինչից հետո երկրում զանգվածային փողոցային ցույցեր են սկսվել: Իսկ նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահը, անտեսնելով եվրոպացի գործընկերների կոչերը, նոր պատժամիջոցներ է սահմանել:

«Շարքային քաղաքացիների համար պատժամիջոցները ենթադրում են գործազրկություն, աղքատացում, դեղորայքի սուր պակաս, դոլարի փոխարժեքի բարձրացում: Այդ պատժամիջոցների սահմանման միջոցով նրանք ցանկանում են ստիպել իրանցիներին ոտքի կանգնել, ապստամբել կառավարության դեմ, բայց իրականում այդ գործողությունները ստիպում են, որ իրանցիներն ուղղակի փախչեն երկրից»,-պարբերականի հետ զրույցում ասել է նավթագազային հատվածը ներկայացնող իրանցի գործարար Աքբար Շամսոդինին, որը գործազուրկ է դարձել ամերիկյան պատժամիջոցներից վախենալու պատճառով իրանական շուկայից եվրոպական ընկերությունների հեռանալու հետևանքով:

 Պարբերականի մեկ այլ զրուցակից Մահդի Աթարը, որ Թեհրանի համալսարանի շրջանավարտ է ու մեխատրոնիկայի մասնագետ, նշել է, որ իրանցիներին ամենաշատը վախեցնում է դոլարի փոխարժեքի բարձրացումը: Աթարի խոսքով՝ ուսանողներն այժմ ստիպված են ավելի շատ գումար վճարել այնպիսի քննությունների համար, ինչպիսին են TOEFL-ը կամ GRE-ն:

«Խնդրում եմ, պարոն Թրամփին տեղեկացրեք, որ նա չափազանց դաժան է մեր նկատմամբ: Խնդրում եմ՝ թող չձևանա, թե մեր (ժողովրդի) կողմից է: Թող հանի դիմակը»,-նշել է նա:

Պարբերականի մեկ այլ զրուցակից՝ 27-ամյա Վահիդ Հաթամին, որը բանկային ծրագրավորման ոլորտում է աշխատում ու ստանում է 130 դոլարին համարժեք գումար, խոստովանել է, որ վերջին վեց ամսում կյանքը շատ է ծանրացել:

«Մարդիկ հուսալքված են: Մետրոյում նայում ես մարդկանց դեմքին ու մռայլ տրամադրություն տեսնում: Իրանցի ժողովուրդը, ինչպես և երկիրը ստեղծված իրավիճակի դեմ բողոքելու տարբերակ չունի: Բարկությունդ արտահայտելու միջոց չկա»,-նշել է երիտասարդը:

The Guardian-ի զրուցակիցներից վերջինը՝ Բելգիայից պողպատի ներկրմամբ զբաղվող Իրաջ Քավեհը, պատմել է, որ տարվա առաջին կեսին կարողանում էր առանց խոչընդոտների աշխատել, մինչդեռ հիմա ներկրումը գրեթե անհնար է:

«Մենք օգտագործում էինք թե՛ պետական, թե՛ մասնավոր բանկերը Բելգիայի KBC բանկին վճարումներ անելու համար, բայց հունիսից սկսած մեր բոլոր գումարային փոխանցումները մերժվել են ամերիկյան պատժամիջոցների պատժառով»,-ասել է գործարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ իրենց նպատակն է այս պատժամիջոցների միջոցով այնպես անել, որ իրանական ռեժիմը հետ կանգնի իր որդեգրած հեղափոխական ճանապարհից:

«Իրանական ռեժիմը դեռևս ընտրության հնարավորություն ունի. այն կա՛մ կարող է 180 աստիճանով շրջադարձ կատարել ու իրեն պահել նորմալ երկրի պես, կա՛մ թույլ տալ, որ տնտեսությունը «ճաք տա»»,-ասել է պետքարտուղարը:

Պոմպեոն նախազգուշացրել է, որ ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն նաև այն արտասահմանյան ընկերությունների վրա, որոնք կփորձեն խաբել ԱՄՆ-ին ու գաղտնի բիզնես վարել իսլամական պետության հետ: