Ռուսաստանի միջուկային զինանոցը սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ՝ աշխարհին
Ռուսաստանի միջուկային զինանոցը սպառնում է ոչ միայն Միացյալ նահանգներին, այլեւ՝ ողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նրա խոսքերով՝ նախագահ Դոնալդ Թրամփն, իրոք, կոշտ դիրքորոշում է ունեցել, եւ իրենք կատարել են Ռուսաստանին ճնշելու գործողություններ, ինչը չի արել նախորդ վարչակազմը։
«Սակայն մենք նաեւ որոնում ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի հետ միասին»,- նշել է Պոմպեոն։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի «մենք կարողանանք հարաբերություններ ունենալ, կարողանանք փոխել Ռուսաստանի բնույթը, որ նա հրաժարվի խնդիրներ առաջացնող գործողություններից, ինչպես մեր ընտրություններին միջամտելը կամ դրա փորձը, կամ գործողություններն Ուկրաինայում։ Մենք փորձում ենք դիմակայել դրանց եւ Ռուսաստանին ցույց տալ, որ իրենց գործողություններից վնասը շատ ավելի շատ է, քան օգուտը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ