Երեք լավագույն ընկերները դարձան լավագույն ընկերուհիներ
ԱՄՆ-ում երեք դպրոցականներ սեռափոխության գործընթաց են սկսել, հաղորդում է The Mirror պարբերականը:
Հոգեբանները երեք ընկերների մոտ ախտորոշել են գենդերային դիսֆորիա՝ հոգեբանական վիճակ, որի դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր գենդերային կարգավիճակը: Ծնողները համաձայնել են, որ դեռահասները, որոնք իրենց Լիլի, Ֆիանա և Զուրին են անվանում, հորմոնալ դեղեր ընդունեն, որոնք դանդաղեցնում են սեռական հասունությունը:
Տեխասի նահանգի Օսթին քաղաքի բնակիչ Լիլին արդեն սկսել է դեղամիջոցների ընդունումը: «Դեռ 2 տարեկանում մեր երեխան խնդրում էր իր համար գնել աղջիկների համար նախատեսված խաղալիքներ, իսկ երբ ցանկություն հայտնեց Հելոուինին մասնակցել Մոխրոտիկի զգեստով՝ մեզ համար արդեն ամեն ինչ պարզ էր», – պատմում է 11-ամյա Լիլիի մայրը: Ծննդյան ութերորդ տարեդարձին նա հայտարարում է. «Այսօրվանից ես Լիլին եմ և այլևս չէմ պատրաստվում լինել Ջեք»:
Ծնողները ընդառաջեցին Լիլիի ցանկությանը. «Գենդերային դիսֆորիայի մասին կարդալուց հետո հասկանում ես, որ դա հիվանդություն չէ, այլ հոգեբանական վիճակ: Դա անմտություն չէ, երբ ութ տարեկան երեխան ասում է, որ նա օտար մարմնի մեջ է, ապա դա այդպես է»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում