Թրամփի և Պուտինի զրույցը կլինի կարճ, բայց կառուցողական. Բոլթոն
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը:
Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում:
«Կարծում եմ՝ այնտեղ նոր հնարավորություններ կբացվեն»,- հայտարարել է Բոլթոնը՝ չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի:
Բոլթոնը նշել է, որ Թրամփը և Պուտինը քննարկելու շատ հարցեր ունեն: Բոլթոնի խոսքով՝ մի շարք հարցեր կան նաև Մերձավոր Արևելքի և մի շարք տարածաշրջանների խնդիրների մասին, որտեղ կարևոր է պահպանել շփումը:
«Պատճառը, թե ինչու եմ ես երկու անգամ գործուղվել Մոսկվա և հանդիպել գործընկերոջը, այն է, որ մենք կարծում ենք՝ կարևոր է պահպանել դիվանագիտական հարաբերությունները»,- հայտարարել է Բոլթոնը:

















































