Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Արսեն Ավակովի և Ուկրաինայի ևս 321 քաղաքացու նկատմամբ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, որով հատուկ տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի 322 քաղաքացու և 68 ընկերության նկատմամբ, գրում է meduza.io-ն:
Պատժամիջոցներ են սահմանվել ուկրաինացի դատավորների, պատգամավորների, գործարարների, գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկն ու «Պրավիյ սեկտոր»-ի նախկին առաջնորդ Դմիտրի Յարոշը:
Ցանկում ընդգրկված անձանց՝ Ռուսաստանում գտնվող հաշիվները, արժեթղթերը և ունեցվածքը ենթակա է արգելափակման: Նաև արգելված է կապիտալը դուրս բերել Ռուսաստանի սահմաններից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիրը: Հրամանագիրը ենթակա է չեղարկման, եթե Ուկրաինան հրաժարվի ռուսական ընկերությունների ու ՌԴ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ