BBC-ն վավերագրական ֆիլմ է նկարահանում Հրանտ փղի մասին (տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի նկարահանող խումբը վայրի բնության մասին նոր բազմասերիանոց վավերագրական ֆիլմ է նկարահանում. դրա հերոսներից մեկը Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսի տեղափոխված Հրանտ փիղն է:
Ինչպես նշում է netgazeti.ge-ն, վավերագրական ֆիլմը (Big Animal Surgery) պատմում ու ցույց է տալիս՝ ինչպես են վիրահատում խոշոր կենդանիներին:
Հայտնի է, որ BBC-ի թիմը Թբիլիսիի կենդանաբանական այգում նկարահանել է Հրանտի՝ երկրորդ կոտրված ժանիքի հեռացման ամբողջ գործընթացը: Հայտնի է, որ վիրահատությունն անցկացրել են վրացի, ինչպես նաև արտասահմանից հրավիրված մասնագետները: Վիրահատությունը տևել է երեք ժամ:
Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանու առաջին ժանիքի հեռացման վիրահատությունն իրականացվել է Երևանից Թբիլիսի տեղափոխվելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Հրանտը Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.: Փոխարենը վրացական կողմը Երևանի կենդանաբանական այգի էր ուղարկել ավելի երիտասարդ փղի՝ 6-ամյա Բունկային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ