Մոհամմեդ արքայազնին փոխարինող են փնտրում
Սաուդյան թագավոր Սալմանի ազդեցիկ եղբայրը վերադարձել է Էր Ռիադ՝ թագավորական ընտանիքի հետ ճգնաժամային բանակցությունների համար, որոնց ընթացքում կարող է քննարկվել նաեւ գահի ժառանգորդի հարցը՝ կապված Խաշոգջիի սպանության կապակցությամբ արքայազնի վրա ճնշումների հետ՝ գրում է Independent-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ նախօրեին առավոտյան Էր Ռիադ է ժամանել արքայազն Ահմեդ Բին Աբդուլազիզը, ով ապրում է Լոնդոնում։ Նա թագավոր Սալմանի միակ ողջ մնացած հարազատ եղբայրն է, ով, ամենայն հավանականությամբ, եվրոպական պաշտոնյաների կողմից պահանջվող երաշխիքների համար է եկել հայրենիք։
Աղբյուրները նշում են նաեւ, որ Ահմեդը խուսափում էր Էր Ռիադ այցից, քանի որ կարծիք կա, թե նա կարող է փոխարինել Մոհամմեդին։ Ահմեդն արդեն հանդիպել է իր արքայազն խորթ եղբայրների հետ։
«Մոտ օրերս նրանք արքայական հանդիպում կունենան՝ ներկայիս քաղաքական վիճակի եւ Սաուդյան Արաբիայի ապագայի հետ կապված հարցերի քննարկման համար։ Թագաժառանգ արքայազնը այդ հանդիպմանը ներկա չի լինի»,- տեղեկացրել է արքայազներից մեկը։
«Ես լսել եմ, որ արքայազն Ահմեդին թագավոր կկարգեն, ինչին համաձայն են ոչ միայն արքայական ընտանիքի անդամները, այլեւ՝ եվրոպական պաշտոնյաները։ Նա հիմա մեծ ժողովրդականություն է վայելում»,- հավելել է արքայազնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ