Անծանոթները «փրկել» են միայնակ մնացած տղայի ծննդյան տոնը
Անծանոթ մարդիկ օգնել են տղային նշել ծննդյան տոնը, քանի որ նրա դասընկերները չէին եկել մասնակցելու այդ առիթով կազմակերպված խնջույքին, հաղորդում է Yahoo News-ը:
Տասնամյա Բրոդի Բարոնի ընտանիքը Մեծ Բրիտանիայից վերջերս էր տեղափոխվել ԱՄՆ Օկլահոմա նահանգ: Բրոդին իր ծննդյան օրը սովորաբար նշում էր օգոստոսին, սակայն այս տարի որոշում են տոնել ավելի ուշ, որպեսզի նա կարողանա նոր ծանոթություններ հաստատել և ընկերներ ձեռք բերել դպրոցում:
Ընտանեկան ժամանցի կենտրոնում կազմակերպված խնջույքին հրավիրված էին Բրոդիի տաս համադասարանցիներ: «Մենք չէինք ակնկալում, որ բոլորը գան, բայց 30 րոպե անց հասկացանք, որ ոչ ոք չի լինի», – ասում է մայրը:
Տեսնելով իրավիճակը՝ կենտրոնի մենեջերը ասում է. «Մենք նրա համար անմոռանալի երեկույթ կկազմակերպենք, և դա ձեզ համար ոչ մի ցենտ չի արժենա»: Զվարճանքի կենտրոնի աշխատակիցները հավաքվում են Բրոդիի տոնական սեղանի շուրջ, երգում «Happy Birthday», նրա հետ զվարճալի խաղեր կազմակերպում և «Fortnite» խորհրդանիշով կեգլի նվիրում:
«Բրոդին բոլորի ուշադրության կենտրոնում էր և ասաց, որ դա անմոռանալի օր էր իր համար», – ասել է մայրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ