Ֆարել Ուիլյամսը Թրամփին արգելել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնել
Ամերիկյան հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքական հանրահավաքներին իր երգերը միացնել, գրում է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ վերջերս Ինդիանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ միացվել էր Ուիլյամսի Happy («Երջանիկ») հիթը, ինչը զայրացրել է երգչին:
Ուիլյամսին դուր չի եկել այն փաստը, որ հանրահավաքին երգը միացվել է Փիթսբուրգի սինագոգում 11 մարդու կյանք խլած ողբերգական հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց:
«Ֆարելը Ձեզ թույլ չի տվել ու թույլ չի տա հրապարակայնորեն իր երաժշտությունը միացնել: Ազգայնականի ձեռքով 11 անմեղ մարդու սպանության օրը՝ Ինդիանայում կայացած քաղաքական հանրահավաքի ժամանակ, Դուք միացրել էիք Happy երգը: Սակայն այդ որբերգության օրը երջանիկ լինելու որևէ առիթ չկար: Մենք Ձեզ թույլտվություն չենք տվել նման առիթով այդ երգն օգտագործել»,-ասված է երաժշտի փաստաբանի նամակում:
Ավելի վաղ Թրամփին արգելել էին իրենց երգերն օգտագործել Սթիվ Թայլերը, Ադելը, Նիլ Յանգը, Rolling Stones-ն ու Queen-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ