Փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա
Հնդկաստանի Ռամնագար քաղաքի շրջանում՝ վագրերի արգելոցի մոտ փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա, գրում է Hindustan Times-ը:
Երբ հսկա կենդանին սկսել է մոտենալ, զբոսաշրջիկներն անմիջապես դուրս են եկել մեքենայից և հեռու գնացել: Փիղը մի քանի անգամ կնճիթով հարվածել է մեքենային, որից հետո շրջել է այն:
Անտառային վարչության աշխատակցի խոսքով՝ փղերը շատ խելացի կենդանիներ են և սովորաբար հարձակվում են տրանսպորտային միջոցների վրա, եթե այնտեղ սնունդ է լինում: «Նախորդ տարում նրանք այս երթուղիով շարժվող բեռնատարներից ալյուրի պարկեր էին գողանում», - բացատրեց նա:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Անտառային վարչության աշխատակիցը հայտնել է, որ զբոսաշրջիկները շատ ճիշտ են վարվել, երբ դուրս են եկել ավտոմեքեայից ու գնացել անվտանգ վայր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ