Ճապոնական արքայադուստրն ամուսնացել է հասարակ տղամարդու հետ
Ճապոնական արքայադուստր Այակո Տակամադոն, որը ճապոնիայի միապետ Ակիհիտոյի հորեղբոր թոռն է, ամուսնացել է հասարակ տղամարդու՝ Քեյ Մորիի հետ և կորցրել է իր կարգավիճակը։ Այս մասին հաղորդել է Japan Today տեղեկատվական կայքը։
Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյում, Մեյձի տաճարում։ 28-ամյա հարսնացուն հագնված է եղել և սանրված Հեյանի դարաշրջանի ոճով (794-1185թթ.)։
Արքայադուստրը հրաժեշտ էր տվել միապետ Ակիհիտոյին անցյալ շաբաթ և հույս էր հայտնել որ կկարողանա օգնել նրան և նրա կնոջը՝ որպես ընտանիքի նախկին անդամ։
Ճապոնական արքայական ընտանիքում տղամարդիկ կարող են ամուսնանալ հասարակ աղջիկների հետ, որոնք արքայական կարգավիճակ են ստանում, սակայն եթե կինն է ամուսնանում ոչ ազնվական տղամարդու հետ, նա պարտավոր է հրաժարվել իր կարգավիճակից։ Այակո Տակամադան որպես փոխհատուցում պետական գանձարանից մոտ 107 միլիոն յեն է ստացել։
«Ես երջանիկ եմ»,– խոստովանել է նա լրագրողներին։ Նրա 32-ամյա փեսացուն, որն աշխատում է նավաշինական ընկերությունում, հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի արքայադուստրը հեշտությամբ անցնի պալատից դուրս կյանքի ադապտացիոն փուլը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ