Ինդոնեզիայում կործանված օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել
Lion Air ավիաընկերության ղեկավարը հայտարարել է, որ Ինդոնեզիայի ափերին կործանված օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել նախօրեին իրականացրած չվերթից հետո, բայց դրանք վերացվել էին, հայտնում է Straits Times-ը:
«Օդանավը թռիչքի համար պատշաճ վիճակում էր: Տեխնիկական խնդիր կար, ինչի մասին հայտնել էին նախօրեին երեկոյան Դենպասար-Ջակարտա երթուղով նախորդ թռիչքից հետո, այնուհետեւ խնդիրը կարգավորվել էր, իսկ հավաստագրված ինժեները օդանավը թույլ է տվել թռիչքի»,- լրատվամիջոցների համար ճեպազրույցում հայտարարել է Lion Air-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Սիրայթը:
Նա նշել է, թե վստահ է, որ ընկերության օդաչուները գործել են «անհրաժեշտ ընթացակարգերին համապատասխան»:
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը, որը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին: Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Աղետի պահին օդանավում եղել է 181 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ