Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդդիմադիր լրագրողի սպանության վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը «հիստերիա» է որակել
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ արձագանքը «հիստերիա» է որակել:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունից:
«Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում շարունակվում է գործի վերաբերյալ հետաքննությունը, ամեն օր նոր ապացույցների վերաբերյալ հետաքննություն ենք իրականացնում: Մի քանի մարդիկ չարաշահել են իրենց լիազորությունները», – ասել է նախարարը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ՝ կոչ անելով լրատվամիջոցներին սպասել հետաքննության արդյունքներին, որը, ըստ Ջուբեյրի, ժամանակ է պահանջում:
Ադել ալ-Ջուբեյրը նաև ընդգծել է, որ անկախ տեղի ունեցածից՝ Սաուդյան Արաբիան «երկաթյա» հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և ի տարբերություն Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանի, երբ նրանց հարաբերություններում «դժվար ժամանակներ» էին, ներկայումս ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն իրենց երկրի հանդեպ գնահատում են որպես «ռացիոնալ և իրատեսական»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ