Ֆրանսիացի «Սարդ մարդ»-ն առանց ճոպանների բարձրացել է լոնդոնյան աշտարակի վրա ու ձերբակալվել (տեսանյութ)
«Ֆրանսիացի Սարդ մարդ» անունով հայտնի մագլցողը ձերբակալվել է Լոնդոնում՝ քաղաքի ամենաբարձր աշտարակներից մեկը մագլցելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքն Ալան Ռոբերի մասին է, որն առանց անվտանգության ճոպանների բարձրացել է 202 մ բարձրությամբ Salesforce Tower-ի վրա:
Աշտարակի մոտ ժամանած ոստիկանությունը ցրել է ներքևում հավաքված ամբոխին: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են 56-ամյա տղամարդուն՝ հասարակական կարգը խախտելու համար:
Ռոբերը խոստովանել է, որ իրեն լիարժեք ապրող մարդ է զգում, երբ վտանգում է կյանքը:
«Դա կարող է վախենալու կամ տարօրինակ հնչել, բայց դա այդպես է»,-ասել է համարձակ ֆրանսիացին:
Ռոբերը հավելել է, որ արդեն 44 տարի մագլցում է տարբեր շինություններ, սակայն երկնաքերերին անցում է արել 1990-ական թվականներին: Մինչ այսօր նա բարձրացել է մոտ 160 երկնաքերի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ