Սոչիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլը պայմանավորված է տեղատարափ անձրեւներով, որոնք լցվել են բնակելի տներ ու սոցիալական ոլորտի օբյեկտներ, քանդել են մայրուղիներն ու իրական վտանգ ստեղծել քաղաքի բնակչության համար։
Ելույթ ունենալով քաղաքային հանձնաժողովի նիստում՝ Պախոմովը նշել է, որ քաղաքի տրամադրության տակ մթերքի եւ վառելիքի բավարար պահուստներ կան։ Նա հավելել է, որ խանութներում խառնաշփոթ առաջացնելու անհրաժեշտություն չկա։ Նախնական տվյալներով՝ տրանսպորտային կապի վերականգնման համար երկու օր կպահանջվի։
Միաժամանակ, Սոչիի լիցքավորման կետերում բենզինի մեծ հերթեր են գոյացել, խանութներում մարդիկ ակտիվորեն մթերք եւ ջուր են գնում։ Ավտոճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել։
Նախնական տեղեկություններով՝ երկու զոհ կա, մեկն անհետ կորել է։
Տեղատարափ անձրեւների պատճառով Կուբանի 27 բնակավայրերում մեծ ավերածություններ են տեղի ունեցել, մասամբ ջրի տակ են անցել 1662 տներ։ Տուապսեի շրջանում խախտվել է երկաթուղային կապը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ