Universal-ը կարող է էկրանավորել Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի հարաբերությունների պատմությունը
Universal Pictures կինոընկերությունը բանակցություններ է սկսել The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի եւ նրա տիկնոջ՝ ճապոնացի նկարչուհի եւ երգչուհի Յոկո Օնոյի հարաբերությունների պատմության էկրանավորման իրավունքներն ստանալու համար: Այդ մասին հայտնել է Deadline Hollywood պորտալը: Նրա տվյալներով՝ որպես կինոնկարի պրոդյուսերներից մեկը հանդես կգա Յոկո Օնոն ինքը:
Ֆիլմի, որն առայժմ անվանում չունի, ռեժիսորը կդառնա կանադացի Ժան-Մարկ Վալլեն, որը նկարահանել է «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը (2013 թ.) եւ «Մեծ փոքր սուտը» (2017 թ.) եւ «Սուր առարկաներ» (2018 թ.) սերիալները: Կինոնկարի սցենարը գրել է Էնթոնի ՄակՔարթենը, որն արդեն աշխատել է կենսագրական ֆիլմերի վրա: ՄակՔարթենը եղել է «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (2014 թ.) եւ «Բոհեմյան ռապսոդիա» (2018 թ.) ֆիլմերի սցենարիստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ