Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են Թրամփի iPhone-ը
New York Times-ը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատը մտավախություն ունի, որ նրա հեռախոսային զրույցները կարող են գաղտնալսվել օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից։
Փորձագետները նշում են, որ Թրամփի կողմից օգտագործվող iPhone-ը ամբողջական անվտանգությամբ ապահովված չէ ու կարող է գաղտնալսվել ռուսական կամ չինական հետախուզությունների կողմից։ Չնայած այս վտանգին՝ Թրամփը շարունակում է օգտագործել այն՝ Սպիտակ տան ավելի անվտանգ հեռախոսների փոխարեն։
Թրամփի օգտագործման տակ է 3 iPhone, որոնցից 2-ը փոփոխված են անվտանգության գործակալության կողմից։ Այս 2 հեռախոսների գործառույթները սահմանափակված են, որպեսզի նվազեցվեն գաղտնալսման հնարավորությունը, սակայն հավանականությունը բացառված չէ։
New York Times-ը գրել է, որ նախորդ նապագահները, այդ թվում նաև Բարաք Օբաման, նախագահության ժամանակ չեն օգտագործել սմարթֆոներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ