Խանութի տերը ծուղակն է գցել իրեն թալանել փորձող գողերին և ձերբակալել տվել նրանց
Բելգիայի Շարլերոյ քաղաքում վեց մարդուց բաղկացած հանցախումբը փորձել է թալանել էլեկտրոնային ծխախոտ վաճառող խանութն ու փորձանքի մեջ է ընկել:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, զինված տղամարդիկ, խանութ մտնելով, գանձապահից պահանջել են իրենց տալ դրամարկղի գումարը: Գանձապահը, որը նաև խանութի տերն է, բավականին հնարամիտ է գտնվել և փորձել է վանել գողերին: Նա ասել է, որ դեռ առևտուր չի կատարել և շատ գումար չունի իրենց տալու: Ավելին, նա գողերին խորհուրդ է տվել վերադառնալ օրվա վերջին, երբ դրամարկղում 2000-3000 եվրո հավաքված կլինի:
Որքան էլ զարմանալի թվա, գողերը լսել են խանութպանին և շարժվել նրա խորհրդով: Խանութից հեռանալով 15:00-ին՝ նրանք վերադարձել են 17:30-ին:
Ոստիկանները, չհավատալով, որ գողերը կարող են իրոք վերադառնալ, չէին ժամանել խանութ: Խանութպանն ստիպված նույն հնարքին է դիմել և խնդրել է գողերին մեկ ժամից գալ:
Մեկ ժամ անց նրանց արդեն դիմավորել են ոստիկանները: Նրանց հաջողվել է ձերբակալել հինգին, մինչդեռ վեցերորդը փախել է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ