Էրդողանն ու Թրամփը երկկողմ հանդիպում կունենան Փարիզում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-12-ին Փարիզում կայանալիք Խաղաղության վեհաժողովի մասնակցելու նպատակով կմեկնի Ֆրանսիա։
Վեհաժողովի շրջանակներում Էրդողանը նոյեմբերի 11-ին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման ժամանակ երկու երկրների միջև հարաբերություններից բացի անդրադարձ կկատարվի նաև Սիրիայի հիմնախնդրին, Իդլիբում և Մունբիչում տիրող իրավիճակին։ Ահաբեկչության դեմ պայքարի շրջանկաներում կքննարկվի Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ) առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման խնդիրը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին զենքի տրամադրման հարցը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում կալանավորված թուրքական «Halkbank»-ի տնօրեն Հաքան Աթիլլայի վիճակը։
Փարիզի Խաղաղության վեհաժողովի շրջանակներում Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ՄԱՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակմամբ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները սկսել են կարգավորվել։ Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Կողմերը ընդգծել են, որ պատրաստ են կարգավորել և զարագացնել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Աղբյուր` posta.com.tr


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ