Ի՞նչ դեր է խաղում երևակայությունը սեռական կյանքում
Մենք մշտապես լսում ենք, որ լավ սեքսը կապված է այն բանի հետ, թե ինչ է կատարվում մեր գլխում և մեր սեփական երևակայությունը ազդում է մեր ցանկության վրա, – գրում է Յուլյա Հեյնեն Bild-ի էջերում։
«Երբեմն այնքան էլ հեշտ չէ «էրոտիկ ֆիլմ» միացնել գլխում. նախ ոչ բոլորն ունեն լավ երևակայություն, և հետո էլ՝ գլուխը կարող է այլ բաներով լցված լինել»,– ասվում է հոդվածում։ Այդ դեպքում, նշում է լրագրողը, կարելի է պոռնոֆիլմ դիտել կամ էրոտիկ գրականություն կարդալ։ Եվ այսպիսով. ի՞նչ դեր է խաղում երևակայությունը մեր սեռական կյանքում,– հարց է տալիս հոդվածագիրը։
Այս մասին Յուլյա Հայնեն խոսել է սեքսոլոգ Յելա Քրեմերի և սեքսի մասին իր սյունակը վարող Սոֆյա Անդրեսկիի հետ։
Յելա Քրեմերը խորհուրդ չի տալիս չափից դուրս նշանակություն տալ «գլխում կատարվող էրոտիկ ֆիլմերին»։ «Սեքսով կարելի է առանց երևակայության էլ զբաղվել։ Ես խորհուրդ չեմ տալիս սեքսի ժամանակ ընկնել երևակայության գիրկը. դա սեքսի ժամանակ զրկում է զույգին միասնականությունից»,– գտնում է նա։
Սոֆյա Անդրեսկիի համար, ընդհակառակը, ֆանտազիաները շատ մեծ դեր են խաղում։ «Մեր ուղեղն ամենագլխավոր էրոգեն գոտին է։ Մեր գլխում էրոտիկ ֆիլմն ուժեղացնում է զգայական պահերը»,– ասում է նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ