Տանզանիայում առևանգված Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը տուն է վերադարձել
Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատեր Մոհամեդ Դևջին, ում առևանգել էին Տանզանիայում հոկտեմբերի 11-ին, բարեհաջող տուն է վերադարձել, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Mohammed Enterprises Tanzania Ltd ընկերության սեփականատերը սոցցանցերից մեկի էջում հայտնել է իր վերադարձի մասին՝ շնորհակալություն հայտնելով Տանզանիայի իրավապահներին ու բոլոր նրանց, ովքեր իր համար աղոթել են:
«Ես շնորհակալ եմ Ալլահին, որ բարեհաջող տուն եմ վերադարձել: Ես շնորհակալ եմ բոլոր հայրենակիցներիս ու մարդկանց ամբողջ աշխարհում նրանց աղոթքների համար: Ես շնորհակալ եմ Տանզանիայի իշխանություններին, այդ թվում՝ ոստիկանության ուժերին՝ իմ անվտանգ վերադարձն ապահովող աշխատանքների համար», - գրել է երիտասարդ միլիարդատերը:
Դևջիի առևանգման ու վերադարձի մանրամասները դեռևս անհայտ են մնում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դար էս Սալամ քաղաքում 43-ամյա միլիարդատիրոջն առևանգել են ֆիթնես ակումբի դիմաց ավտոկայանատեղիի տարածքում: Ըստ ականատեսների՝ հանցագործները նստեցրել են նրան մեքենան ու անհետացել՝ մի քանի անգամ օդ կրակելով: Դևջիի առևանգման պատճառների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ