Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան
Ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Տուժածների շրջանում հայերի առկայությունը ստուգվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչում քոլեջում տեղի էր ունեցել պայթյուն եւ հրաձգություն: Տեղի ունեցածը նախ ահաբեկչություն էր համարվել, այս մասին հայտարարել էր Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիկովը, այնուհետեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ահաբեկչություն հոդվածով (ՌԴ ՔՕ 205 հոդված):
Սակայն ավելի ուշ ՔԿ-ն գործը վերաորակել էր երկու եւ ավելի անձանց սպանություն հոդվածով (ՔՕ 105 հոդվածի 2-րդ մաս): ՔԿ-ից նաեւ հայտնել էին, որ քոլեջում հրաձգությունը կատարել էր 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը, նա 18 տարեկան էր: Կերչի քոլեջի վրա հարձակման հետեւանքով մահացել է 15 աշակերտ (այդ թվում՝ 6 անչափահաս) եւ 5 մեծահասակ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ