Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով
Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը կարող է վերանվանվել նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կամ գրող Ալեքսանդր Գրինի անունով, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Նման տարբերակի է առավել հակված Ղրիմի հանրային պալատի նախագահ Գրիգորի Իոֆֆեն:
Հանրային պալատի առաջարկած անունների թվում են նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը, իշխան Գոլիցինը, ադմիրալ Նախիմովը, բժիշկ Պիրոգովը, գրող Չեխովն ու գիտնական Մենդելեևը: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 10 անուն:
«Ես կարծում եմ, որ օդանավակայանը կարելի է անվանակոչել Այվազովսկու կամ Գրինի անունով: Դա իմ անձնական կարծիքն է, ես այդպես եմ քվեարկելու: Նրանց ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը կապված են Ղրիմի հետ», - ասել է Իոֆֆեն:
Հայտնի է, որ «Ռուսաստանի մեծագույն անուններ» նախագծի շրջանակում հայտնի հայրենակիցների անուններ կտրվեն երկրի 45 քաղաքների օդանավակայաններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ