Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից
Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. նա 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել։
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղեծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1–ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձանգիր տրամադրել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունիսի 28-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող Կանեւսկոյին պատկանող գրասենյակում, ապա ձերբակալել քրեական հեղինակությանը։
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրն է։
Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ