Նորածինը հանել է մորը կոմայից
Բրազիլական Ֆորտալեզա քաղաքում կինը, որին
բժիշկները չէին կարողանում հանել կոմայից, արթնացել է, երբ նրա ձեռքն են
տվել նորածին երեխային։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
28-ամյա Ամանդա դա Սիլվան հիվանդանոց է ընկել հղիության վերջին
շաբաթներին՝ էպիլեպտիկ ցնցումներից հետո։ Բժիշկները մտավախություն են
ունեցել, որ նոր ցնցումները կարող են մոր և երեխայի մահվանը հանգեցնել, այդ
պատճառով էլ նրան կեսարյան հատում են արել, իսկ հետո բարդությունների
պատճառով արհեստական կոմայի մեջ են գցել։
Մի քանի օրից կնոջ կյանքին այլևս վտանգ չի
սպառնացել, նրան դադարել են հանգստացնող դեղամիջոցներ ներարկել, սակայն նա
գիտակցության չի եկել։ Չնայած բժիշկների ջանքեին, նա չի շարժվել և չի
արձագանքել ցավային ազդակներին։
Բուժքրոջ առաջարկով կնոջ մոտ են բերել իր նորածին երեխային։ Երեխայի
հպումից հետո նրա սիրտը սկսել է արագ բաբախել, իսկ աչքերից արցունքներ են
հոսել։ Այդ պահից դա Սիլվայի վիճակը սկսել է բարելավվել և քսան օրից նա
դուրս է գրվել։
«Այսքան արագ փոփոխություններ մենք բացարձակ չէինք ակնկալում,– պատմել է
բուժքույրը։ Բժիշկների ամբողջ թիմն արտասվում էր երջանկությունից»։ Նրա
խոսքերով՝ ինքը չի կարող բացատրել նման արձագանքի պատճառները, սակայն
կարծում է, որ չի կարելի թերագնահատել մոր և երեխայի միջև կապի
կարևորությունը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում