Մարի Անտուանետի շքեղ զարդերը կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
Ֆրանսիայի պատմության ամենահայտնի թագուհիներից մեկին, Լյուդովիկոս XVI-ի կնոջը՝ Մարի Անտուանետին, պատկանած շքեղ զարդերը, որոնք ավելի քան 200 տարի պահվել են մասնավոր հավաքածուներում, հաջորդ ամիս կհանվեն աճուրդի:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախքան բրիտանական Sotheby’s-ի կողմից Ժնևում կայանալիք աճուրդը, զարդերը ցուցադրության են հանվել Դուբայում:
Հեղինակավոր աճուրդի տնից նշել են, որ դրանք կլինեն երբևէ աճուրդով վաճառված ամենակարևոր թագավորական նմուշները, որոնց շարքում են 49 կարատանոց բնական մարգարիտը, ադամանդապատ մանյակներ, կրծքազարդեր, ականջօղեր՝ մի քանի միլիոն դոլար ընդհանուր արժեքով:
Մարի Անտուանետն ու ամուսինը Ֆրանսիական հեղափոխությունից հետո 1793թ. գլխատվել են գիլյոտինի միջոցով: Դրանից հետո նրա զարդերը Ֆրանսիայից Վիեննա են տեղափոխվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ