Սանկտ Պետերբուրգում դանակով վիրավորել են հայտնի նկարիչ Արամ Սարիբեկյանին
Սանկտ Պետերբուրգում դանակով վիրավորել են հայտնի նկարիչ, միջազգային նկարչական ցուցահանդեսների մասնակից, պետերբուրգյան հիմնադրամի դափնեկիր, 48-ամյա Արամ Սարիբեկյանին:
Ինչպես հաղորդում է «Նևսկիե նովոստի» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ 21:00-ի սահմաններում, նկարչի տան մոտակայքում: Նրա վրա հարձակվել է քրեական դատվածություն ունեցող 34-ամյա Անդրեյ Պ.-ն: Նա նախկինում դատապարտվել է «ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին» և «կողուպուտ» հոդվածներով:
Դիմանկարչին հոսպիտալացրել են քաղաքային հիվանդանոցներից մեկը: Բժիշկները Սարիբեկյանի մոտ ենթածնոտային հատվածի կտրած վերք են ախտորոշել: Ներկա պահին նա դեռ գտնվում է բուժհաստատությունում, նրա վիճակը գնահատվում է որպես բավարար:
Աղբյուրի տվյալներով՝ հարձակման կասկածյալը ձերբակալվել է, սակայն հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել չհեռանալու ստորագրությամբ:
Նշվում է, որ կասկածյալն ապրում է տուժածի հարևանությամբ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Զենքի կիրառմամբ առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու» հոդվածով:
Արամ Սարիբեկյանը ծնվել է Երևանում, մասնագիտական կրթություն է ստացել Մոլդովայում: Ներկայում բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հայաստանում և այլ երկրներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ