Վլադիմիր Պուտինը Խաբիբ Նուրմագոմեդովի հորը խնդրել է խիստ չպատժել որդուն (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և նրա հոր` Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ:
ՌԴ նախագահը շնորհավորել է դաղստանցի մարզիկին Կոնոր Մաքգրեգորի նկատմամբ Լաս-Վեգասում տարած հաղթանակի առթիվ, ինչպես նաև խնդրել նրա հորը խիստ չպատժել Խաբիբին` մենամարտի ավարտից հետո ծեծկռտուք սարքելու համար:
Ավելի վաղ, Աբդուլմանապը հայտարարել էր, որ UFC-ից էլ դաժան կպատժի Խաբիբին:
«Կխնդրեմ հորդ, որ քեզ խիստ չպատժի»,- կատակել է Պուտինը և հավելել, որ տիտղոսի համար պայքարում Խաբիբը վստահ հաղթանակ է տարել.
«Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը կատարել ես` արժանի և շատ վստահ հաղթանակ ես տարել»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ UFC 229 մրցաշարի շրջանակում կայացած Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր մենամարտում հաղթելուց հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք էին սարքել:
Միջադեպից հետո լուրեր էին շրջանառվում, որ UFC-ն կարող է պատժել Նուրմագոմեդովին և նրան չտալ չեմպիոնական գոտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ