Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար. Նիգերի նախագահի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին
Նիգերը ֆրանկոֆոնիայի ակունքն է, ամեն ինչ արել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման և պահպանման համար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկրորդ ամենամեծ կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո»,-ասաց նա:
Նա նշեց, որ Նիգերը միանում է ցավակցություններին, որ ամբողջ աշխարհն ուղղել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Իր հսկայական աշխատանքի ընթացքում Շառլը ֆրանսերեն լեզվի դեսպան է եղել, նա պետք է գտնվեր այստեղ՝ այս դահլիճում, մենք՝ բոլորս, անհամբեր սպասում էինք այն պահին, երբ Շառլը կերգեր սերը, մշակույթը: Շառլի կորուստը մեծագույն կորուստ է Ֆրանսիայի, Հայաստանի, մշակույթի աշխարհի և ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսին՝ նա ասաց, որ անդամ երկրների կարևորագույն արժեքը խաղաղասիրության, մարդասիրական արժեքների տիրույթում միասին ապրելն է:
«Այս թեմայի շուրջ կցանկանայի ընդգծել հինգ մարտահրավեր, որոնք կարևոր են իմ երկրի համար. անվտանգություն, միգրացիաներ, դեմոգրաֆիկ, կլիմայական մարտահրավերները և աշխարհի բազմաբևեռ մարտահրավերը:
«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչության վտանգներին»,-ասաց նա:
Մահամադու Իսուֆուն անդրադարձավ մարտահրավերներին առանձին-առանձին, ներկայացրեց իր դիտարկումները դրանց վերաբերյալ:
«Տնտեսական և քաղաքական մի շարք տիրույթներում այսօրվա միջազգային կառավարումը բավարար արդյունավետ չի աշխատում, այն չի կարողանում արդյունավետորեն պայքարել կլիմայական տաքացման և այլ մարտահրավերների դեմ: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-ամփոփեց իր ելույթը Նիգերի նախագահը:


















































Ես խոստացել էի, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը. Մակրոնը՝ «Ազնավուր» կենտրոնում
Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնն այցելել են «Ազնավուր» կենտրոն
Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի համար.Կանադայի վարչապետ
Շառլ Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ միավորում է մեզ. Մակրոն
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...