Ճապոնացի միլիարդատերը մտադիր է իր հետ Լուսին տանել մարդկանց, որոնք «ավելի լավը կդարձնեն աշխարհը»
Ճապոնացի միլիարդատեր, հագուստ արտադրող ընկերության սեփականատեր Յուսակա Մաեձավան Տոկիոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հետ դեպի Լուսին ուղևորությանը կվերցնի ստեղծագործ մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք «ավելի լավը կդարձնեն աշխարհը», գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես փնտրելու եմ ու կկանչեմ մարդկանց, որոնք մեծ ցանկություն ունեն փոխել աշխարհն իրենց ստեղծագործություններով: Եվ, իհարկե, կարևոր է, որ ինձ դուր գան այդ մարդու ստեղծագործությունները: Սակայն դեռևս ոչինչ որոշված չէ, և ես դեռ ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել», - ասել է գործարարը:
Մաեձավան հայտնի է ոչ միայն որպես հաջողակ ձեռնարկատեր, ում կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար, այլև որպես ակտիվ հավաքորդ:
«Արվեստի մեջ չկան բառեր, այն միավորում է մարդկանց` առանց ընդհանուր լեզվի: Դրա մեջ չկան բառեր, սակայն այն առիթ է ստեղծում խորքային կերպով նայելու ինքներդ ձեզ, մտածելու: Ահա, թե ինչու եմ սիրում արվեստը», - բացատրել է ճապոնացի միլիարդատերը:
Լուսնի ապագա զբոսաշրջիկը նշել է, որ նա ցանկանում է այդ ճանապարհորդության համար իր շուրջը հավաքել մարդկանց տարբեր երկրներից և անել այնպես, որ նրանք բոլորը խաղաղ, առանց վեճերի ավարտեն այդ ճամփորդությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ