Քանյե Ուեսթը մտադիր է Սպիտակ տանը հանդիպում ունենալ Թրամփի հետ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին մտադիր է այցելել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով, այս մասին գրում է The New York Times-ը:
Աղբյուրը նշում է, որ ռեփերի ներկայացուցիչներն արդեն հաստատել են շրջանառվող տեղեկությունը:
Հայտնի է, որ Ուեսթը մտադրություն ունի հանդիպել նաև նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ:
Հայտնի աստղը ցանկանում է նախագահի հետ քննարկել հատկապես իր հայրենի քաղաքի՝ Չիկագոյին վերաբերող մի շարք խնդիրներ:
Հանդիպման մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ուեսթն ավելի վաղ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: ԱՄՆ նախագահին աջակցելու համար ռեփերը հաճախ լուրջ քննադատությունների է ենթարկվել հասարակության լայն զանգվածների կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ