Ավստրիան մտադիր է ապաստան հայցողներին արգելել զենք ունենալ
Ավստրիայի կառավարությունը մտադիր է ապաստան հայցողներին արգելել «զենքի եւ զինամթերքի ձեռքբերումը, ունենալը եւ կրելը», հայտնում են ավստրիական Der Standard եւ Kurier պարբերականները:
Պարբերականների տեղեկություններով՝ առաջարկվող արգելքը կտարածվի ոչ միայն ապաստան տրամադրելու միջնորդություն ներկայացրածների վրա, այլեւ այն անձանց, ովքեր ապաստան ստանալու իրավունք ունեն:
Համապաստասխան օրինագիծը կներկայացվի հոկտեմբերի 8-ին: Հրազենի վերաբերյալ նախկինում գոյություն ունեցող արգելքի գործողությունը կտարածվի ծակող եւ կտրող զենքերի վրա: Ավստրիայի ՆԳ նախարար Հերբերթ Կիկլը նման միջոցը պարզաբանել է «կյանքի դեմ հանցագործությունների մեծ աճով, որոնք իրականացվում են սառը զենքի միջոցով»:
Քրեական վիճակագրության համաձայն՝ Ավստրիայում 2017 թվականին գրանցվել է ծակող-կտրող զենքի կիրառմամբ հանցագործության 1060 դեպք: 2008 թվականին գրանցվել էր նման ընդամենը 272 միջադեպ: Ըստ որում՝ այդ հանցագործությունների մեջ 635 կասկածյալները ծագումով այլ երկրներից են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ