Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալական Սիցիլիա կղզու Կատանիա նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ANSA-ն:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում էր 9 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Սանտա Մարիա դի Լիկոդիա կոմունայի տարածքում:
Գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժը զգացվել է Կատանիայի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ Էննա եւ Մեսինա նահանգներում ու Սիրակուզա քաղաքում:
Մի քանի մարդու հիվանդանոց են տեղափոխել թեթեւ վնասվածքներով: Հաղորդվում է նաեւ որոշ շենքերի քիվերի փլուզման մասին:
Օգոստոսին Կենտրոնական Իտալիայում տեղի էր ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ