Թայվանցի ցանցահենը խոստացել է ուղիղ եթերում Facebook-ից ջնջել Մարկ Ցուկերբերգի էջը
Թայվանցի ինքնուսույց ցանցահեն Չանգ Չի Յունն ազդարարել է ուղիղ եթերի մասին, որի ընթացքում կփորձի Facebook սոցկայքից ջնջել դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջը, հաղորում է Bloomberg-ը:
Ցանցահենի տեսագրությունում ասվում է, որ հեռարձակումը կսկսվի սեպտեմբերի 30-ին, տեղի ժամանակով՝ ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 13:00-ին):
Չանգ Չի Յունը տարբեր ծրագրային ապահովումներում խոցելիություն է գտնում և վաճառում դրանց մասին տեղեկությունը: Թայվանում նա հանրաճանաչ է:
Facebook-ի ներկայացուցիչները ցանցահենի ծրագրերի հետ կապված մեկնաբանություններ չեն տվել:

















































