Սինգապուրի իշխանությունները բնակիչներին ավելի քան 500 միլիոն դոլար կբաժանեն
Սինգապուրի կառավարությունը քաղաքացիներին 511 միլիոն դոլար կվճարի որպես պարգեւատրություն երկրի տնտեսության զարգացման մեջ ներդրման համար։ Այս մասին է վկայում է Ֆինանսների նախարարության հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Վճարները նախատեսված են 2.8 միլիոն չափահաս բնակիչների համար, իսկ պարգեւատրման գումարը կախված կլինի 2017 թվականին քաղաքացիների եկամուտներից։
Բնակիչներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբում այն սինգապուրցիներն են, որոնց եկամուտը 2017 թվականին չի գերազանցել 28 հազար սինգապուրյան դոլարը (20.4 հազար ԱՄՆ դոլար)։ Նրանց կվճարեն 300 սինգապուրյան դոլար (219 հազար ԱՄՆ դոլար)։
Երկրորդ խմբում ընդգրկվել են բնակիչները՝ 100 հազար սինգապուրյան դոլար (73.1 հազար ԱՄՆ դոլար) եկամուտով։ Նրանք կստանան 200 սինգապուրյան դոլար (146.5 հազար ԱՄՆ դոլար)։
Երրորդ խմբում 100 հազար սինգապուրյան դոլարից ավելի եկամուտով անձինք են, որոնք կստանան 100 սինգապուրյան դոլար (73 ԱՄՆ դոլար)։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2017 թվականին տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս, որը երկու անգամ գերազանցել է իշխանությունների նախնական կանխատեսումները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ