«Քսենոփոն» փոթորկի պատճառով Հունաստանի Ատտիկա մարզի դպրոցները ժամանակավորապես փակվել են
«Քսենոփոն» փոթորկի պատճառով Հունաստանի Ատտիկա մարզի նահանգապետ Ռենա Դուրուն արգելել է ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, դպրոցներում դասեր անցկացնել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզի իշխանություններին:
Նշվում է, որ դպրոցները չեն աշխատելու ամպրոպի, հորդառատ անձրևների և ուժգին քամու պատճառով: Տվյալների համաձայն՝ փակ են Զակինթոս, Թինոս, Անդրոս և Միկոնոս կղզիների, ինչպես նաև Չանիա և Ռեթիմնո քաղաքների դպրոցները:
«Չափազանց ուժգին ու վտանգավոր եղանակային պայմանների և աշակերտների տեղափոխման ու դպրոցի աշխատանքի կազմակերպման հետ կապված բարդությունների պատճառով նահանգապետ Ռենա Դուրուի հրամանով ուրբաթ՝ սեպտեմբերի28-ին, Ատտիկայի բոլոր դպրոցները փակ են լինելու»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ