Ամերիկյան իշխանությունները դատի են տվել Իլոն Մասկին խարդախության համար
ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել Tesla-ի հիմնադիր ու ղեկավար Իլոն Մասկին՝ մեղադրելով նրան ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին հայտարարությամբ բաժնետերերին մոլորեցնելու համար:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ամերիկյան օրենսդրությունն արգելում է այդ տիպի ընկերությունների ղեկավարներին կեղծ հայտարարություններ անել, որոնք կարող են ազդել ներդրողների հետագա քայլերի վրա:
Հանձնաժողովի ներկայացրած բողոքի համաձայն՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու մասին հայտարարություններ անելով, Մասկը չի հաստատել առանցքային համաձայնագրի պայմանները, այդ թվում՝ գներն ու ֆինանսավորման հնարավոր աղբյուրը:
Այս բողոքին ի պատասխան՝ Մասկը հայտարարել է, որ համարում է մեղադրանքը անհիմն և խիստ հիասթափված է: «Ես միշտ գործել եմ՝ ելնելով ճշմարտության, թափանցիկության և ներդրողների շահերից:
Իմ կյանքի կարևորագույն արժեքն անկեղծությունն է և փաստերը ցույց կտան, որ ես ոչ մի դեպքում չեմ վարկաբեկի այն»,- հայտարարել է Մասկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ