«Ցեմենտի թագուհին». չինուհին հարսանյաց զգեստ է կարել ցեմենտի 40 պարկից (լուսանկարներ, տեսանյութ)
«Ցեմենտի թագուհին». չինուհին հարսանյաց զգեստ է կարել ցեմենտի 40 պարկից (լուսանկարներ, տեսանյութ)
Չինական Լունան քաղաքի ծայրամասում գտնվող գյուղի բնակչուհին հայտնի է դարձել սոցցանցերում ցեմենտի 40 պարկից կարված հարսանյաց զգեստի շնորհիվ, գրում է Daily Mail-ը:
Անձրևների պատճառով 28-ամյա Տան Լիլին չի գնացել դաշտեր՝ աշխատելու, և մնացել է տանը: Նա ձանձրույթից որոշել է տան վերանորոգումից հետո դատարկ մնացած պարկերից զգեստ կարել:
Մինչ այդ, նա փորձել է զգեստ կարել թերթերից, խոտից, ծաղիկներից ու այլ անսովոր նյութերից: Հարսանյաց զգեստի ստեղծման աշխատանքները տևել են 3 ժամ: Բացի զգեստից՝ նա նաև նույն նյութից գլխարկ է կարել:
Ցեմենտի պարկերից պատրաստված հարսանյաց զգեստով Տան Լիլիի լուսանկարները տարածվել են չինական սոցցանցերում, որտեղ նրան միանգամից «ցեմենտի թագուհի» են անվանել:
Ի դեպ, նա ամուսնացել է 2012 թվականին, ունի 1 երեխա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ